Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ին, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 1-ին, 2-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում, Լոռիում, Սյունիքի նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով:
Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 30-ի ցերեկը կնվազի 3-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 10-12 աստիճանով:
Երևան քաղաքում`
Դեկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ին, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 1-ին, 2-ի գիշերը սպասվում է անձրև:
Երևան քաղաքի նոյեմբերի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
Օդի առավելագույն ջերմաստիճան` 14.90C (1989 թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան` -11.00C (1973 թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան` 2.10C