Հասարակություն 

Մերկելի օդանավն արտակարգ վայրէջք է կատարել տեխնիկական խնդիրների պատճառով

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը G20-ի գագաթաժողովին մասնակցելու համար Արգենտինա մեկնելու ճանապարհին ստիպված է եղել փոխել օդանավն այն բանից հետո, երբ «Airbus»-ը տեխնիկական խնդիրներ է ունեցել: Տեխնիկական խնդրի մասին հայտնի է դարձել այն պահին, երբ կանցլերի օդանավը գտնվել է Նիդերլանդների երկնքում, ինչի արդյունքում էլ այն վայրէջք է կատարել Քյոլնում:

Վայրէջքը կատարվել է առանց խնդիրների:

Տեղի ունեցած միջադեպի պատճառով Մերկելն Արգենտինա կհասնի մյուս բոլոր ղեկավարներից ավելի ուշ:

Նույն շարքից