Քաղաքական 

Ղարաբաղի հարցը չի կարող սպասել, այն չի կարող դրվել հետին դարակներում. Կոնստանտին Զատուլին

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակը ոչ ստանդարտ է, որովհետև նախատեսված չի եղել կանոնակարգով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի աոաջին փոխկախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը:

«Կանոնակարգումները կձևավորվեն հենց այս նախադեպից հետո: Ես ՀԱՊԿ աշխատակից չեմ, նշանակման հետ որևէ առնչություն չունեմ: Դուք գիտեք իրավիճակը՝ Յուրի Խաչատուրովին հետ կանչելուց հետո առաջացավ անհրաժեշտություն փոխարինել նրան: Ինչպես պայմանավորվեցին՝ դեկտեմբերի 6-ին տեղի կունենա հարցի քննարկում: Ինձ համար դժվար է ասել՝ ինչ որոշում կկայացնեն ՀԱՊԿ ղեկավարները: Ես չէի ցանկանա կրակի վրա յուղ լցնել, ասել՝ ում ճիշտ կլիներ նշանակել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, ում ճիշտ չէր լինի»,- նշեց Կ. Զատուլինը:

Պատգամավորի խոսքով՝ հայ-ռուսական ներկայիս հարաբերությունները դաշնակցային են, և որևէ մեկն այս հարաբերությունների բնույթը չի դնում հարցականի տակ:

«Պարզ է, որ Հայաստանում տեղի ունեցածը, այն, ինչ ընդունված է ասել հեղափոխություն, հանգեցրեց խմբագրումների ոչ միայն երկրի ներքին, այլև՝ արտաքին օրակարգերը»,- նշեց Կ. Զատուլինը:

Ըստ նրա՝ Հայաստանն ու Ռուսաստանը մի շարք ոլորտներում ունեն համագործակցություն, բայց առավել կարևոր է անվտանգության ոլորտում ունեցած համագործակցությունը:

Մանրամասն՝ Tert.am

Նույն շարքից