Ակտիվորեն բոլորս պետք է սատարենք ցանկացած նախաձեռնություն, որը նպաստում է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացմանը: Այսօր՝ նոյեմբերի 30-ին, «Լազարևյան ակումբի» առաջին լիագումար նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ հավելելով, որ նշյալ նախաձեռնությունը հենց այդ նպատակին են ծառայում:
Հարցին, թե մասնակցելու է արդյո՞ք երկրորդ նախագահը միջոցառմանը, Սողոմոնյանն ասաց, որ դեռ չգիտի, օրվա ընթացքում կճշտի ու կասի:
Ինչ վերաբերում է Քոչարյանի որդիների ծառայության մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարն ասաց, որ Լևոն Քոչարյանն արձագանքել է դրան, ինքն ավելացնելու բան չունի:
Սողոմոնյանն անդրադարձավ նաև Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանի հայտարարությանը, որ այսօր աննախադեպ ճնշում կա դատարանենրի վրա՝ հայտարարելով, որ կիսում է իրենց փաստաբանների կարծիքը. «Նրանք շատ կոմպետենտ արտահայտում են իրավիճակը»: