Հասարակություն Ֆեյսբուք 

Մի բանից, որ չես հասկանում, դրանից մի խոսա. Շարմազանովը՝ Փաշինյանին /տեսանյութ/

Բարի լույս , իմ էջին հետեւող հայրենակիցներ:

Ողջունում եմ Լոռու մարզից, առաջիկայում կկիսվեմ ձեզ հետ ընտրողների հետ կայացած հանդիպումներով:

Մինչ այդ, արձագանքեմ որոշ քաղաքական հայտարարությունների, որոնց հանդեպ անտարբեր լինելը անթույլատրելի է:

Այլեւս չեմ զարմանում վարչապետի ԺՊ-ի աբսուրդային հայտարարություններից ու պահվածքից:

Ուրեմն Ալիեւն ու Էրդողանը միավորվում են, ջան-ջիգյար անում, խոսում եւ գործում պանթուրքիստական նպատակների շուրջ, որի հեռահար նպատակը գիտենք ինչն է՝ Հայաստանի վերացումը:

Մինչդեռ մեր երկրի ղեկավարը , որ Ալիեւին կիրթ է համարում, մատ է թափ տալիս Արցախի հերոսների վրա, նրանց վրա, ում արյան գնով ինքն ու բոլորս այսօր ապրում ենք:

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանով

Նույն շարքից