Հասարակություն Ֆեյսբուք 

Հերթական խախտումն «Իմ քայլը» դաշինքի կողմից /լուսանկար/

Նրանց թեկնածուները համատարած ոտնահարում են օրենքը՝ փակցնելով իրենց քարոզչական նյութերը տաքսիների վրա, ինչն արգելված է Ընտրական օրենսգրքով:

Կոնկրետ այս նկարներում Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչ Հակոբյանն է:

Հրավիրում եմ ԿԸՀ և դիտորդների ուշադությունը:

Հ.Գ. Սա էլ հիշեցում օրենքից:

Ընտրական օրենսգիրք
Հոդված 21
2. Հանրության համար տեսանելի քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր կարող են փակցվել միայն`

2) ֆիզիկական անձանց համաձայնությամբ` նրանց պատկանող կամ նրանց տիրապետման ներքո գտնվող շենքերի, շինությունների (բացառությամբ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող շենքերի, հանրակրթական դպրոցների, բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի, հասարակական սննդի կամ առևտրի օբյեկտների), տրանսպորտային միջոցների (բացառությամբ հասարակական տրանսպորտի և տաքսու) վրա կամ դրանց ներսում: Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի վրա քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր կարող են տեղադրվել միայն ֆիզիկական անձի սեփականությունը հանդիսացող տարածքում (այդ թվում` պատշգամբներում, պատուհանների վրա և այլն) կամ արտաքին պատերին տեղադրված վճարովի գովազդային վահանակների վրա:

ՀՀԿ պատգամավորի թեկնածու Արմեն Աշոտյան

Նույն շարքից