Հայաստան Քաղաքական 

Սանկտ Պետերբուրգում տեղի են ունեցել Անկախ պետությունների համագործակցության ՄԽՎ խորհրդի և 48-րդ լիագումար նիստերը

Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում նոյեմբերի 29-ին տեղի են ունեցել ԱՊՀ ՄԽՎ խորհրդի և 48-րդ լիագումար նիստերը:

Անկախ պետությունների համագործակցության միջազգային մարդասիրական իրավունքի մոդելից բացի քննարկվել են կամավոր հրդեհների պաշտպանության, անձնական տվյալների, մանկապատանեկան զբոսաշրջության վերաբերյալ մոդելային օրենքներ, կրթության որակի բարելավմանը, բնապահպանական քաղաքականության ձևավորմանն ուղղված առաջարկներ:

Պետերբուրգյան նիստում Ուզբեկստանի Հանրապետությունը դարձել է ԱՊՀ ՄԽՎ անդամ:

Վեհաժողովի գործունեության ընթացքում մշակվել են 546 օրենսդրական ակտեր և այլ նորմատիվ իրավական փաստաթղթեր: Այս տարի կառույցի առաջարկով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հունիսի 30-ը հռչակել է պառլամենտարիզմի միջազգային օր:

ԱՊՀ ՄԽՎ լիագումար նիստի աշխատանքները մամուլի ասուլիսում ամփոփել են պատվիրակությունների ղեկավարները:

ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ  նախագահ Արա Բաբլոյանը վստահեցրել է, որ Հայաստանի նորընտիր խորհրդարանը կշարունակի գործող խորհրդարանի` տարիներ շարունակ վարած քաղաքականությունը: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ  փորձը կփոխանցվի նոր խորհրդարանին:

Այցի ընթացքում Արա Բաբլոյանը ներկա է գտնվել մեծանուն գրող Չինգիզ Այթմատովի 90-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը:

 

Նույն շարքից