Գերմանական կառավարությունում կարծում են, որ կանցլեր Անգելա Մերկելի օդանավի տեխնիկական խնդիրների հետևում քրեական հետքեր կարող են լինել: Այս մասին հայտնում է «Rheinische Post»-ը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այն պահին, երբ Մերկելի օդանավը Նիդերլանդների երկնքում է եղել, ի հայտ են եկել տեխնիկական խնդիրներ, որի պատճառով այն արտակարգ վայրէջք է կատարել Քյոլնում, իսկ Մերկելն Արգենտինա է մեկնել այլ օդանավով:
Պարբերականին հայտնի է դարձել, որ միջադեպը քննվելու է որպես քրեական գործ: Թերթի աղբյուրների համաձայն, օդաչուն եղել է ամենափորձառուներից մեկը, իսկ խնդիրը, որն ի հայտ է եկել, պետք է առհասարակ չլիներ: