ԱՄՆ նապագահ Դոնալդ Թրամփի «The Trump Organization» ընկերությունը մտադրություն է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին պենտհաուս նվիրել «Թրամփ-Թաուերում»: Այս մասին հայտնում է «Buzzfeed News»-ը:
50 միլիոն դոլար արժողությամբ նվերի նպատակը եղել է ռուս գնորդների ուշադրությունը հրավիրելը շենքի վրա: «Օլիգարխները հերթ կկագնեին այդ շենքում բնակարան գնելու համար, որտեղ բնակարան ունի Պուտինը»,-ասել է գործարար Ֆելիքս Սատերը, ով Մոսկվայում 100 հարկ ունեցող աշտարակի շինարարության նախաձեռնողն է եղել:
Հայտնի չէ՝ իմացել է արդյո՞ք Թրամփը նվերի մասին, սակայն «BuzzFeed»-ը գրում է, որ վերջինիս փաստաբան Մայք Կոենը, ով ներկայացրել է նախագահի շահերը, գործարարին տեղյակ է պահել Մոսկվայի հետ բանակցությունների մասին:
Որոշ տեղեկություններով, կառուցվելիք շենքի մասին Կոենը խոսել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովի հետ: Ավելի ուշ Կոենը հարցաքննության ժամանակ խոստովանել է, որ նախագիծը քննարկվել է նաև 2016 թվականից հետո, երբ Թրամփը դարձավ ԱՄՆ նախագահի թեկնածու:
Հետագա զարգացումները տարել են նրան, որ աշտարակի կառուցումն իրականություն չի դարձել: