Քաղաքական Միջազգային 

Ուկրաինան արգելել է 16-60 տարեկան ռուսաստանցիների մուտքն իր տարածք

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն արգելել է 16-60 տարեկան ռուսաստանցի տղամարդկանց մուտք գործել երկրի տարածք: Այս որոշումը կայացվել է Ուկրաինայում ռազմական դրություն հայտարարելու որոշման շրջանակներում: Ուկրաինայում ռազմական դրությունը հայտարարվեց նոյեմբերի 28-ին և տևելու է 30 օր:

Ռուսաստանն արդեն հասցրել է արձագանքել այս որոշմանը: Մասնավորապես ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան նույն քայլը չի անելու Կիևի հանդեպ, քանի որ նպատակահարմար չի գտնում նման կերպ պատասխանելը:

Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հարաբերությունները կտրուկ սրվեցին Ղրիմի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակից հետո:

Նույն շարքից