Քաղաքական գլխավոր 

Բաքվի հայտարարությունները հիմնազուրկ են. ՌԴ ԱԳՆ-ն՝ Բակո Սահակյանի մոսկովյան այցի մասին

Մոսկվա Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի այցը մասնավոր այց է, ոչ ավելին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Սահակյանի այցը:

Հիշեցնենք, որ Արցախի նախագահը Մոսկվա մեկնեց նոյեմբերի 24-26-ին: Դրան հաջորդեց ադրբեջանական հիստերիան: Բաքուն Մոսկվային մեղադրեց բարեկամական հարաբերությունների ոգուն հակասող քայլ անելու մեջ:

«Այդ այցելությունը մասնավոր այց է, ոչ ավելին, այցի ստատուսն ակնհայտ է, այն չի հակասում ռուսական օրենսդրությանը, միջազգային պայմանավորվածություններին, ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի միջնորդական առաքելությանը»,-ասել է Զախարովան:

Ինչ վերաբերում է Բաքվի հայտարարություններին, Զախարովան նշել է, որ դրանք հիմնազուրկ են:

 

Նույն շարքից