Իրավական Հասարակություն 

Դեկտեմբերի 1-ին տեղի կունենա ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի հերթական նիստը

analitik.am

Դեկտեմբերի 1-ին, ժամը 10.30-ին, տեղի կունենա ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի հերթական նիստը:

Նիստին մասնակցել ցանկացող զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները ժամը 10.15-ին լինեն ՀՀ ոստիկանության կենտրոնական շենքի գլխավոր մուտքի մոտ:

Հիշեցնենք, որ կարևորելով ՀՀ ոստիկանության գործունեության ոլորտում պետական քաղաքականության հիմնական ուղղությունների մշակմանը և այդ ուղղություններով որոշումների ընդունմանը հասարակությանը մասնակից դարձնելու անհրաժեշտությունը, գերակա համարելով հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդումը, ոստիկանության գործունեության նկատմամբ հասարակական վերահսկողություն սահմանելու, ինչպես նաև ոստիկանության գործունեության լայն հրապարակայնությունն ապահովելու նպատակով` ՀՀ ոստիկանության պետի նախաձեռնությամբ, կազմավորվել և գործում է ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհուրդը:

Նույն շարքից