Մոկսվայի Շերեմետևո օդանավակայանում մի տղամարդու են ձերբակալել թռիչքուղի դուրս գալու համար: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ձերբակալված քաղաքացուն հանձնել են տրանսպրոտային ոստիկանությանը: Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 29-ին:
Գործով արդեն սկսվել է հետաքրքրվել ՌԴ դատախազությունը, որը պետք է պարզի, թե ինչպես է տվյալ քաղաքացին հայտնվել թռիչքուղու վրա:
Նշենք, որ սա վերջին օրերին արդեն երկրորդ դեպքն է, որ Շերեմետևո օդանավակայանում մարդ է հայտնվում թռիչքուղու վրա: Նախորդ դեպքում դա տեղի էր ունեցել ՀՀ 25 ամյա քաղաքացու հետ, ով մահացավ Հունաստան թռչող օդանավի հարվածից: