Հայաստան Քաղաքական 

Արցախի խնդիրը մեր ժողովուրդը վաղուց կարգավորել է, այդ հարցն ավարտված է. Գագիկ Ծառուկյան

Անլուծելի խնդիրներ չկան, մենք պետք է կարողանանք աշխատող ժողովրդի մատից փուշ հանել: Վայոց ձորում քարոզարշավի ժամանակ հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ում խոսքերով, գյուղատնտեսական վարկերը պետք է լինեն մեկ տոկոս, երկու կամ երեք տոկոս, քանի որ միայն այդ դեպքում մարդիկ կարող են աշխատել:

Անդրադառնալով Արցախի խնդրին՝ Ծառուկյանը հայտարարեց, որ մեր ժողովուրդը վաղուց այդ հարցը կարգավորել է. «Այդ հարցն ավարտված է, մնում է, որ այն միջազգային ճանաչում ունենա, որ Ղարաբաղի նախագահին ոչ թե  միայն մի քանի երկիր ընդունի, այլ ամբողջ աշխարհը ճանաչի և ընդունի: Դրա համար հարկավոր է ունենալ հզոր պետություն, զարգացող պետություն»:

Ծառուկյանը վստահեցրեց, որ եղեգնաձորցիների հետ է, բոլորի խնդիրները գիտի, գիտի, թե ինչ պետք է արվի դրանք լուծելու համար:

ԲՀԿ առաջնորդը նաև հայտարարեց, որ պատրաստ է Կոտայքի մարզի օրինակով բնակարաններ կառուցել Եղեգնաձորում, եթե քաղաքապետարանը տարածք տրամադրի դրա համար: Նրա խոսքերով, դա թույլ կտա երիտասարդ ընտանիքներին, և ոչ միայն, բնակարան ունենալ:

 

 

Նույն շարքից