Հայաստան Քաղաքական 

Զախարովան՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման մասին

ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցը պետք է լուծվի անդամ երկրների ղեկավարների պայմանավորվածության արդյունքում: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Զախարովան նշել է, որ հարցի շուրջ այս պահին խորհրդարակցություններ են ընթանում բոլոր անդամ երկրների միջև: Այլ ինֆորմացիա նա չի հայտնել:

Հիշեցնենք, որ կազմակերպության գլխավոր քարտուղարի հարցը քննարկվել էր նոյեմբերի 8-ին Աստանայում, սակայն կողմերն ընդհանուր հայտարարի չէին եկել: Այն պետք է քննարկվի դեկտեմբերի 6-ին, ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հերթական հանդիպման ժամանակ:

 

Նույն շարքից