Հայաստան Քաղաքական 

Աշոտյանն առավոտից իրիկուն գլխին է տալիս, ասում է՝ վա՜յ նանի ջան էս ինչ եղավ. Նիկոլ Փաշինյան

Այսօր շատ են Ղարաբաղի հարցի շուրջ քննարկումները: Ասում են, թե գնացել եմ այնտեղ ինչ-որ բաներ եմ պայմանավորվել, էս ինչ եղավ, Աշոտյանն առավոտից իրիկուն գլխին է տալիս, ասում է՝ վա՜յ նանի ջան էս ինչ եղավ: Նոր Հաճնում հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի առաջին համար Նիկոլ Փաշինյանը, ում խոսքերով, վերջիններիս համար երևի թե Հայաստանն իրենց պադավատներն են, եթե պադավատը կորցրեցին, ուրեմն Հայաստանը կորցրել են:

Փաշինյանի խոսքերով, բացառիկ իրադարձություն է տեղի ունեցել. «Ե՞րբ է եղել նման բան, որ Հայաստանի ղեկավարը հանդիպի Ադրբեջանի նախագահի հետ, հետո գա ու ժողովրդին պատմի, թե ինչ են խոսել: Որովհետև ես հաշվետու եմ ձեր առաջ, որովհետև իշխանությունն իմը չէ, ձերն է: Հետևաբար մեր քվեաթերթիկը վերցնելով՝ դուք հաստատում և վերահաստատում եք ձեր իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում»:

Ապա Փաշինյանը հայտարարեց, որ առաջիկա ընտրությունները վարչապետի և պատգամավորի ընտրություններ են՝ կոչ անելով բոլորին քվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին:

Նույն շարքից