Ռուսաստանը կարող է որոշում կայացնել 2019 թվականին ավելի մեծ թվով ներգաղթյալներ ընդունելու մասին: Այս մասին գրում է Ինտերֆաքսը՝ հղում անելով ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գալիկովային:
ՌԴ փոխվարչապետը նշել է, որ արտասահմանցի աշխատողների ներգրավվածությունը թույլ կտա բավարարել պահանջարկը, որը կա բարձր որակավորում ունեցող աշխատողների մասով:
Գալիկովան հայտնել է, որ արտասահմանցի աշխատողները կարող են, օրինակ, ներգրավվել Հյուսիսային հոսք-2 գազատարի շինարարության աշխատանքներում:
Եթե 2018 թվականին Ռուսաստանը որոշել է ընդունել 140,4 հազար աշխատուժ, 2019 թվականին այդ թիվը կարող է հասնել 144,6 հազարի: