Քաղաքական Միջազգային 

Ուկրաինան պատրաստվում է կալանավորել ռուսական նավերը

Ուկրաինայում որոշում են կայացնում հայելային պատասխան տալ Ռուսաստանին, որը կալանավորել է ուկրաինական երեք նավեր և 24 ուկրաինացի զինվորականի: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Ազգային անվտանգության աշխատակազմի ղեկավար Իգոր Գուսկովը:

Ավելի վաղ այն մասին, որ Ռուսաստանի գործողություններին պետք է պատասխանել հայելային տարբերակով, խոսել էր Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը:

Ռուսական իշխանությունները հայտնում են, որ նոյեմբերի 25-ին, թվով երեք ուկրաինական նավեր անցել են ռուս-ուկրաինական սահմանը և շարժվել դեպի Ղրիմ, ինչի արդյունքում որոշում է կայացվել կալանավորել դրանք և դրանց անձնակազմերը:

 

Նույն շարքից