Ես չեմ ասել, որ չի ծառայել, ուշադիր նայեք իմ ասածը, տեսեք՝ անհամապատասխանություն կա, թե՝ ոչ: Քիչ առաջ Աբովյանում լրագրողի հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդու՝ Լևոն Քոչարյանի հայտարարության մասին հարցին:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ Փաշինյանը հայտարարել էր, որ ինքը Հայաստանի առաջին ղեկավարն է, ում որդին ծառայում է Արցախում՝ հավելելով, որ նույնիսկ ղարաբաղցի ղեկավարների տղաները չեն ծառայել Ղարաբաղում ու առհասարակ չեն ծառայել: Արդեն հաջորդ օրը Փաշինյանը հայտարարեց, որ նկատի է ունեցել ՀՀ երեք նախկին նախագահներին՝ նշելով, որ Լևոն Տեր-Պետրոսյանի որդին ծառայել է Շամշադինում, իսկ Քոչարյանի տղաները ծառայել են Երևանում, սակայն ոչ մի գիշեր զորամասում չեն անցկացրել, իսկ նրանցից մեկը վարորդ է եղել, մեքենան դրել են տակն ու ուր ուզել գնացել է պետության բենզինով:
Դրան հաջորդեց Քոչարյանի որդիներից Լևոնի հայտարարությունը, որը վերաբերում էր իր ծառայությանը: