Հայաստան Քաղաքական 

Միայն Փաշինյանից հետո. Ծառուկյանը պատրաստ է բանավեճի

Եթե պարոն վարչապետը մասնակցի, կմասնակցեմ, եթե չմասնակցեց, ես էնտեղ մասնակցելու բան չունեմ: Այս մասին Վայոց ձորում հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով հարցին, թե պատրաստ է արդյո՞ք մասնակցել ԱԺ ընտրություններին մասնակցող ուժերի առաջին համարների բանավեճին:

Առաջին համարների մասնակցությամբ բանավեճ կազմակերպելու մասին օրեր առաջ խոսել էր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Բոլոր ուժերի առաջին համարներն, ըստ էության, կողմ են արտահայտվել բանավեճին, որը կկայանա քարոզարշավի վերջին օրերին:

Նույն շարքից