Քաղաքական 

Նիկոլ Փաշինյանը քարոզարշավը կշարունակի Սյունիքի մարզում

Վաղը՝ դեկտեմբերի 1-ին, «Իմ քայլը» դաշինքը՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քարոզարշավը կշարունակի Սյունիքի մարզում: Այս մասին վերջինս հայտնում է ֆեյսբուքյան իր էջում:

«Վաղը այցելում ենք Սյունիքի մարզ:

Քաղաքացիների հետ հանդիպումները տեղի կունենան հետեւյալ ժամանակացույցով:

Ժամը 12.30 – ք. Մեղրի, համայնքապետարանի դիմացի հրապարակ:

Ժամը 15.00 – ք. Քաջարան, շատրվանների հրապարակ:

Ժամը 16.30 – ք. Կապան, մարզպետարանի հարակից հրապարակ:

Ժամը 18.30 - Գորիս, համայնքապետարանին հարակից հրապարակ:

Հաջորդ օրը կլինենք Սիսիանում եւ Վայոց ձորի մարզում»:

Նույն շարքից