ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հնգօրյա բացակայությունից հետո հասա Երեւան եւ ինտերնետ տարածքը դիտարկելուն մի փոքր ժամանակ տրամադրեցի:
Ու հիմա հարց եմ տալիս ինձ:
Ո՞րն է իրական իրականությունը. լավատեսությունն ու ուրախությունը, որ տեսնում եմ քաղաքներում, գյուղերում ու հրապարակներում, թե՞ անհանգստությունն ու դեպրեսիան, որ տեսնում եմ վիրտուալ տարածքում:
Չնայած՝ գիտեմ պատասխանը: Դուխով:)»։