Հասարակություն 

Հայտնի է G20-ի գագաթաժողովում աշխարհի ղեկավարների ընթրիքի գլխավոր ուտեստը

Արգենտինայում G20-ի գագաթաժողովի առաջին օրը երկրների ղեկավարների ընթրիքի գլխավոր ուտեստը ծովախեցգետին է եղել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով միջոցառման կազմակերպիչներին:

Հայտնվում է, որ երեկոն անց է կացվել Կոլոն թատրոնում, իսկ ավելի վաղ մասնակից երկրների ղեկավարները համտեսել են արգենտինական սթեյք:

Ինչ վերաբերում է լրագրողների մենյուին, ապա այնտեղ տեղ է գտել իտալական ռիզոտտո, պիցցա, համբուրգեր, միրգ, երշիկ, պաղպաղակ և այլն:

Արգենտինայի մայրաքաղաքում ընթացող գագաթաժողովը մեկնարկել է նոյեմբերի 30-ին:

Նույն շարքից