Բրազիլիայի հյուսիսում՝ Սան Պաուլո քաղաքում, Cessna 210N օդանավն ընկել է բնակելի տան վրա: Ինչպես հայտնում են տեղի իշխանությունները, միջադեպի արդյունքում կա 2 զոհ և 12 վիրավոր:
Այն բանից հետո, երբ օդանավն ընկել է երկհարկանի տան վրա, հրդեհ է բռնկվել, ինչի արդյունքում տուժել են նաև տան հարևանությամբ կայանված ավտոմեքենաները: Վթարի պատճառները հայտնի չեն:
Օդանավն օդ է բարձրացել Կամպու-դի-Մարտին օդանավակայանից: