Հասարակություն Բարի օր 

Մերկելն իր թիմի հետ Արգենտինա է մեկնել սովորական չվերթով /լուսանկարներ/

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը G20-ի գագաթաժողովին մասնակցելու համար Արգենտինա է մեկնել սովորական չվերթով: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Բեռլինից օդ բարձրացած կառավարական օդանավի մոտ տեխնիկական խնդիրներ են ի հայտ եկել և այն արտակարգ վայրէջք է կատարել Քյոլնում:

BBC-ի տեղեկություններով, Քյոլնից Մերկելն Արգենտինա պետք է մեկներ մեկ այլ կառավարական օդանավով, սակայն դա հնարավոր չի եղել անել, քանի որ օդանավակայանի գրաֆիկը թույլ չի տվել: Այդ պատճառով Մերկելն իր թիմի հետ նախ թռչել է Մադրիդ, որտեղից էլ սովորական չվերթով շարժվել դեպի Բուենոս Այրես:

Գերմանիայի կանցլերի լուսանկարները հրապարակել են մյուս ուղևորները:

 

Նույն շարքից