Միջազգային Քաղաքական 

Ես լավ հարաբերություններ ունեմ Պուտինի հետ. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ համապատասխան պահին պատրաստ կլինի հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

ԱՄՆ նախագահը նշել է, որ պայմանավորված ուկրաինական նավերի հետ տեղի ունեցածով, հիմա լավագույն պահը չէ հանդիպման համար, սակայն ինքը դա կանի, փոխանցում է BBC News-ը:

Թրամփը հավելել է, որ լավ հարաբերություններ ունի Պուտինի հետ՝ կարծիք հայտնելով, որ ԱՄՆ-ը լավ հարաբերություններ կունենա Ռուսաստանի, Չինաստանի և բոլորի հետ: Նա դա կարևոր է համարում և հենց դրա համար էլ կհանդիպի Պուտինի հետ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թրամփը չեղյալ է համարել Պուտինի հետ հանդիպումը, որը պետք է տեղի ունենար նոյեմբերի 30-ին Արգենտինայում մեկնարկած G20-ի գագաթաժողովի շրջանակներում:

Նույն շարքից