ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ալյասկայում արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիր է ստորագրել: Այս մասին հայտնում է Սպիտակ տունը:
Համապատասխան հրամանագիրը ստորագրվել է նահանգում նոյեմբերի 30-ին տեղի ունեցած երկրաշարժից հետո: Հրամանագրով նախագահ Թրամփը նաև որոշում է կայացրել լրացուցիչ օգնություն հատկացնել Ալյասկայի իշխանություններին աղետից տուժածներին օգնելու և հետևանքները վերացնելու համար:
7 մագինտուդ ուժգնությամբ երկրաշարժն Ալյասկայում տեղի է ունեցել նոյեմբերի 30-ին: Դրա արդյունքում դադարեցվել է մի քանի հեռուստաընկերությունների հեռարձակումը, խաթարվել է երթևեկությունը, խնդիրներ են առաջացել էլեկտրաէներգիայի հետ, խափանվել են լուսացույցերը: