Կյանքի 94-րդ տարում մահացել է ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշ ավագը: Այս մասին հայտնում է Washington Post-ը՝ հղում անելով ընտանիքի ներկայացուցիչներին: Հուղարկավորության օրվա մասին կհայտնվի ավելի ուշ:
Ջորջ Բուշ ավագն ԱՄՆ նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1989-93 թվականներին, իսկ Ռոնալդ Ռեյգանի նախագահության տարիներին (1981-89 թվականներին) եղել է փոխնախագահ:
Հիշեցնենք, որ այս տարի ապրիլին կյանքի 93-րդ տարում մահացել էր Բուշի կինը: