Հասարակություն 

Ինչպես «Իմ քայլը» դաշինքի դրամահավաքին շուրջ 240 միլիոն դրամ հանգանակվեց. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա տարբեր կազմակերպություններ իրենց ծառայություններն են առաջարկում իշխող ուժին և նրա ներկայացուցիչներին։ Դրանք տարբեր դրսևորումներ ունեն՝ դահլիճների, տարածքների անվճար տրամադրում, բուկլետների անվճար տպագրություն, քարոզարշավի համար բենզին, մեքենա, ուտելիք, գումարներ։

Դրանց որոշ մասն անթաքույց է կատարվում, օրինակ՝ «Իմ քայլը» դաշինքի դրամահավաքին շուրջ 240 միլիոն դրամ հանգանակվեց, մինչդեռ 2017-ին «Ելքի» դրամահավաքներին 3 ուժերը միասին առավելագույնը 15 միլիոն դրամ էին հավաքում։ Հարց է ծագում՝ այս գումարներն ու անվճար ծառայությունները կոռուպցիոն դրսևորումնե՞ր են, թե՞ ոչ, անգամ եթե կամավոր են»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից