Հասարակություն 

Տեսախցիկները ֆիքսել են Պուտինի ու բեն Սալմանի «տղայական» ձեռքսեղմումը /տեսանյութ/

Արգենտինայի մայրաքաղաքում շարունակվում է G20-ի գագաթաժողովը: Այն մեկնարկել է նոյեմբերի 30-ին և տևելու է երկու օր:

Լրատվամիջոցներն արդեն հասցրել են հայտնել այն մասին, որ գագաթաժողովի ժամանակ ՌԴ և ԱՄՆ նախագահները չեն ողջունել իրար: Իսկ տեսախցիկներն իրենց հերթին ֆիքսել են, թե ինչպես են իրար ջերմ ողջունում Պուտինն ու Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը:

Նշվում է, որ բեն Սալմանը մինչ այդ պահը որևէ մեկի հետ չի շփվել, իսկ լուսանկարվելուց հետո արագ հեռացել է՝ այդպես էլ որևէ մեկին չբարևելով:

 

Նույն շարքից