24news-ի հետ զրույցում Իմ քայլը դաշինքի անդամ Սասուն Միքայելյանը, պատասխանելով հարցին, որը վերաբերում է հայտարարություններին, թե ինչու է ինքը սատարում դաշինքին, որը Հրազդանի ընտրությունների ժամանակ չսատարեց իր որդուն, հայտարարել է, որ ինքը չի սատարում, ինքը կուսակցությունը ձևավորողներից մեկն է, ինքն ու Նիկոլ Փաշինյան էն սկզբից արել:
Ինչ վերաբերում է Իմ քայլը դաշինքի կողմից իր որդուն չսատարելուն, Միքայելյանը հայտարարել է, որ դա քաղաքական քայլ է եղել. «Դա ժողովրդավարություն էր, որ ՔՊ-ն չսատարեց իմ որդուն: Հնարավորություն տվեց, որպեսզի մրցակցություն կայանա, որպեսզի նման շահարկումներ չլինեն, ազատ մրցակցություն լինի, որի արդյունքում իմ որդին հաղթեց շատ մեծ ձայներով»: