Այս շարժումով երբեք Արցախ աշխարհը չի տուժի, կհզորանա, կուժեղանա, թող որևէ մեկը չփորձի պահի տակ դիվիդենտներ շահել կամ շարժմանը վնասել: «24 news»-ի հետ զրույցում հայտարարել է «Իմ քայլը» դաշինքի անդամ Սասուն Միքայելյանը՝ խոսելով այն մասին, որ որոշ մարդիկ մեղադրանքներ են հնչեցնում գործող իշխանությունների հասցեին հայաստանցի-ղարաբաղցի բաժանում մտցնելու մեջ:
Միքայելյանի խոսքերով, Հայաստանում տեղի ունեցած շարժման ժամանակ մեր ու մանուկ ոտքի են կանգնել՝ փրկելու թե Հայաստան աշխարհն էտ տականքներից, թե Արցախ աշխարհը:
Հարցին, թե ինչպես է առաջիկա ընտրություններում գնահատում իր շանսերը և այն կարծիքներին, թե Կոտայքի մարզում հիմնական պայքարը լինելու է հենց իր և Գագիկ Ծառուկյանի միջև, Միքայելյանը հայտարարեց, որ գնահատականը պետք է ժողովուրդը տա. «Դեկտեմբերի 9-ին կասեմ: Իմ շանսերը միշտ էլ լավ եմ գնահատել, գնահատականը կտա ժողովուրդը: Ինչ վերաբերում է մրցակցությանը, մենք մրցակից ենք համարում բոլոր նրանց, ովքեր մասնակցում են ընտրություններին: «Իմ քայլը» դաշինքի ներսում էլ է մրցակցություն գնում: Բոլորս էլ մրցակից ենք իրար»։