Հասարակություն Բարի օր 

Փաշինյանն ու Տեր-Պետրոսյանը չեն ցանկացել Բաբայանին հարցազրույց տալ Մարտի 1-ի դեպքերի մասին

Ռուսաստանցի հեռուստալրագրող Ռոման Բաբայանը ֆիլմ է նկարահանում Մարտի 1-ի դեպքերի մասին: Այս մասին Sputnik Армения-ի հետ զրույցում հայտնել է լրագրողը՝ հավելելով, որ իր համար շատ հետաքրքիր կլիներ այդ մասով խոսել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:

Բաբայանը տեղեկացրել է, որ մի քանի անգամ փորձել է խոսել Փաշինյանի հետ, սակայն վերջինս համաձայնություն չի տվել. «Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց տալիս է: Նրան դուր չեն գալիս իմ հարցերը, սակայն նա պատասխանում է: Մենք հարցազրույցներ ենք արել նաև զոհերի հարազատների հետ: Սակայն ոչ Փաշինյանը, ոչ Լևոն Տեր-Պետրոսյանը չցանկացան խոսել»:

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել 2008 թվականին Սահմանադրական կարգը խախտելու մեջ: Այս օրերին Վերաքննիչ քրեական դատարանը քննում է նրա խափանման միջոցի հարցը:

 

Նույն շարքից