Վարչապետի արտասահմանյան պաշտոնական և աշխատանքային այցերի մասին հաղորդագրությունը մենք տալիս ենք այցից 1-2 օր առաջ, այլ ոչ թե 6 օր։ Այս մասին կհայտնենք դեկտեմբերի 4- ին։ Այս մասին Analitik.am-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը:
Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ՀԱՊԿ նիստին, նրան փոխարինելու է առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը: Հայտնվել է նաև, որ Փաշինյանի բացակայությունը պատճառաբանվելու է նրա արձակուրդում գտնվելով և Հայաստանի նախընտրական վիճակով: