Քաղաքական Միջազգային 

Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան, Մոլդովան չեն կարողանում զարգանալ այնպես, ինչպես ցանկանում են. Մերկել

Բեռլինում գերմանա-ուկրաինական տնտեսական ֆորումի ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Մոլդովան և Ուկրաինան, չեն կարողանում զարգանալ սառեցված հակամարտությունների պատճառով, որոնք կան Լեռնային Ղարաբաղում, Հարավային Օսիայում, Մերձդնեստրում և Ուկրաինայի արևելքում:

«Մենք Գերմանիայում չենք կարող աչք փակել դրա վրա»,-ասել է Մերկելը:

Գերմանիայի կանցլերը խոսել է նաև օրեր առաջ Ազովի ծովում տեղի ունեցած միջադեպի մասին՝ խնդրելով ուկրաինական իշխանություններին պահպանել խելամիտ մոտեցումը, «Մենք գիտենք, որ հարցը կարելի է լուծել միայն բանակցային ճանապարհով, ռազմական լուծում հնարավոր չէ»:

Նույն շարքից