Իմ քայլը դաշինքի պատգամավորի թեկնածուների պաստառները փակցվել են Մայր Աթոռի ցանկապատի վրա: Այս մասին հայտնում է Արմեն Աշոտյանը:
«Այս մեկն էլ չգրված օրենքների խախտում է։
Էջմիածնում ուրիշ տեղ չկա՞ պաստառ փակցնելու, քան Մայր Աթոռի ցանկապատը։ Իրոք, տհաճ է, մի արեք այդպես»,-գրել է ՀՀԿ-ականը:

