Հայաստան Քաղաքական 

Ես ուզում եմ մի պարտավորություն ստանձնել ձեր առջև. Նիկոլ Փաշինյան

Բայղուշություններին ուշադրություն պետք չի դարձնել, իսկ ընդհանրապես այս ընտրություններով արժե բոլոր բայղուշներին դուրս շպրտել քաղաքական դաշտից, որպեսզի իրենց բայղուշությանը վերջ տան: Այս մասին Մեղրիում քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի առաջին համար Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքերով, այսօր իշխանությունը հարյուր տոկոսով պատկանում է ժողովրդին. «Այսօր, ըստ էության, գործող կառավարություն, գործող Ազգային ժողով չկա: Միայն դուք եք որոշելու ապագա կառավարության ճակատագիրը: Ասվածի մեջ ոչ մի չափազանցություն չկա: Սրանից հետո ընտրություններում ոչ մի ձայն չի կեղծվելու, ոչ մի քվեաթերթիկ չի գողացվելու, և Հայաստանի իշխանության ճակատագիրը որոշելու եք միայն դուք: Մեր հեղափոխության ամենակարևոր իմաստը եղել է հենց դա, որ ՀՀ քաղաքացին իրեն տեր զգա»:

Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ իր քաղաքական կարիերայի ընթացքում միշտ փորձել է համոզել մարդկանց, որ ամեն մեկի քվեն ամենակարևորն է. «Ես ուզում եմ մի պարտավորություն ստանձնել: Երբեք մեր կառավարությունը չի կեղծի ձեր մի հատիկ քվեն որևէ նպատակով: Մենք ատամներով ու եղունգներով իշխանությունը պահելու փորձ չենք անելու: Մենք հասկանում ենք, որ իշխանությունը մերը չէ, այն ձերն է: Դուք այս ընտրություններով կառավարությանը, պատգամավորներին ընդունում եք ձեզ մոտ աշխատանքի: Եթե ձեզ ծառայելու մանդատը շնորհեք ինձ, ինձ համար մեծ պատիվ կլինի ձեզ ծառայելը, ինչպես դա անում եմ արդեն 27 տարի»:

Նույն շարքից