Ուկրաինայում ժամանակավոր օկուպացված տարածքների հարցերով նախարարի տեղակալ Յուրի Գրիմչակը «Народ против» հաղորդման ժամանակ ուղիղ եթերում հարձակվել է Գերագույն ռադայի պատգամավոր Եվգենիհ Մուրաևի վրա: Հարձակման տեսանյութը ավելի ուշ հայտնվել է համացանցում:
Հարձակումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ պատգամավորը հայտարարել է, որ նոյեմբերի 25-ին Կերչի նեղուցում տեղի ունեցածը միտումնավոր հրահրվել է ուկրաինական իշխանությունների կողմից:
Փոխնախարարը դրան պատասխանել է հայհոյանքով և հարձակվել պատգամավորի վրա:
https://www.youtube.com/watch?time_continue=65&v=MxQNZkwUlCA