Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, Ելիսեյան պալատի մոտ Դեղին բաճկոններ անունը ստացած շարժման անդամները փորձել են անցնել ոստիկանական պատնեշը, ինչի արդյունքում բախում է տեղի ունեցել ուժայինների հետ: Բախման ժամանակ իրավապահները ստիպված են եղել արցունքաբեր գազ օգտագործել ցուցարարների դեմ: Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները:
Շարժման մասնակիցները պատրաստվում են այսօր լայնամասշտաբ բողոքի ակցիա իրականացնել Ելիսեյան պալատի մոտ, որտեղ անցած շաբաթ մի քանի անգամ կոշտ բախումներ են տեղի ունեցել իրավապահների և ակտիվիստների միջև:
Այս անգամ ուժայիններն ավելի լավ են պատրաստված:
Դեղին բաճկոններ անունով շարժումն ուղղված է բենզինի թանկացման դեմ, սակայն շատ փորձագետների կարծիքով, այն ընդհանուր առմամբ ուղղված է կառավարության վարած քաղաքականության դեմ: