Հայաստան Քաղաքական 

Պարոն Ծառուկյանն անգիր չի արել, գիտի, թե ինչ է պետք մարդկանց. Գագիկ Ծառուկան

Ծառուկյանն իր բոլոր ասածներն անում է, հնարավոր չէ, որ Ծառուկյանը մի բան ասի ու չանի: Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, Աշտարակում հայտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկանը՝ հավելելով, որ այսօր ժողովուրդն ուշադրության, հնարավորությունների կարիք ունի. «Պարոն Ծառուկյանն անգիր չի արել, գիտի, թե ինչ է պետք մարդկանց և ինչպես պետք է լուծել հարցերը»:

Ինչ վերաբերում է տեսակետին, թե ԲՀԿ-ն ամենաշատը 10 տոկոս ձայն է հավաքելու, Ծառուկյանը հայտարարեց, որ հիասթափություն չի ունենա. «Եթե այդպես լինի, նշանակում է, որ այդքան եմ կարողացել անել, մարդիկ այդքան են ինձ հավատում ու վստահում: Ես դեմ չեմ, ում վստահում է ժողովուրդը, թող նրան էլ ձայն տա: Ես շահադիտական նպատակներ չունեմ: Ես կյանքով ու գործով եմ ապացուցել»:

ԲՀԿ առաջնորդը նշեց, որ ցանկացած դեպքում որպես անհատ շարունակելու է օգնել մարդկանց:

Նույն շարքից