ԲՀԿ ցուցակով ընտրություններին մասնակցող Նաիրա Զոհրաբյանն ամփոփում է քարոզարշավի 6-րդ օրը
Քարոզարշավ. օր 6.
Գորիսի տարածաշրջանի Հարժիս, Տեղ, Կոռնիձոր, Խնձորեսկ, Շինուհայր, Խոտ, Հալիձոր համայնքներում, լսելով մարդկանց խնդիրները, կրկին անգամ համոզվում եմ, որ մի փոքր սրտացավություն, մի փոքր հոգատարություն, մի փոքր պատվախնդրություն և խնդիրների գերակշիռ մեծամասնությունը հնարավոր էր այս երկարաձիգ տարիների ընթացքում լուծել:
Սկսելու ենք աշխատել միասին և բոլոր խնդիրները հստակ ժամանակացույցով լուծելու ենք: Լուծելու ենք անպայման, որովհետև այս լեռնային գոտում ապրող հպարտ մարդիկ արժանի են ապրելու բարեկեցիկ և զարգացող համայնքներում: