Միջազգային Հասարակություն 

Միշել Օբամայի գիրքը ճանաչվել է 2018 թվականին ամենավաճառվածն ԱՄՆ-ում

Միշել Օբամայի «Վերականգնում» ինքնակենսագրական գիրքը ճանաչվել է 2018 թվականին ամենաշատ վաճառված գիրքն ԱՄՆ-ում։ Այս մասին հաղորդում է «The Washington Post»-ը՝ հղում անելով «Penguin Random House» տպագրատան մամուլի հաղորդագրությանը:

Այժմ վաճառքում է գրքի վեցերորդ թողարկումը, որը վաճառվել է 3,4 մլն օրինակ ԱՄՆ-ում և Կանադայում: Տիկին Օբամայի գիրքը նաև բեսթսելլեր է համարվում Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայում, Իսպանիայում, Դանիայում, Նորվեգիայում, Ֆինլանդիայում և Հունաստանում, որը թարգմանվել է 31 լեզուներով:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամանև նրա կինը՝ Միշելը որոշել են փորձել իրենց կինոյի ոլորտում և պայմանագիր են կնքել «Netflix» ընկերության հետ: Նշվում է, որ նրանք մտադիր են ֆիլմեր և սերիալներ նկարահանել՝ ինչպես վավերագրական, այնպես էլ գեղարվեստական:

Նույն շարքից