Քաղաքական 

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ:

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Սալոմե Զուրաբիշվիլիին նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ և վստահություն հայտնել, որ Հայաստանի և Վրաստանի միջև ձևավորված բարեկամական ու գործընկերային հարաբերությունները կշարունակեն հաջողությամբ զարգանալ:

Նույն շարքից