Միջազգային Քաղաքական 

Պոմպեոն Սաուդյան Արաբիայի արտգործնախարարի հետ քննարկել է սաուդցի լրագրողի սպանությունը և Եմենում հակամարտության հարցերը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն երեկ հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադել Ալ-Ջուբեյի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Եմենի հակամարտության հետ կապված հարցեր և լրագրող Ջամալ Խաշոգջիի մահվան վերաբերյալ հետաքննությունը:

«Պետքարտուղար Մայքլ Պոմպեոն այսօր հանդիպել է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ալ-Ջուբեյի հետ՝ Բուենոս Այրեսում G-20 գագաթաժողովի շրջանակներում: Պետքարտուղարը և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը քննարկել են տարածաշրջանային և երկկողմ մի շարք հարցեր, այդ թվում, Եմենում հակամարտության վերաբերյալ առաջիկա բանակցությունները, ինչպես նաև Ջամալ Խաշոգջիի մահվան հետաքննության հարցում զարգացումների կարևորությունը»,-ասված է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:

Նույն շարքից