Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը քննարկել են Կերչում և Սիրիայում տիրող իրավիճակը։ Այս մասին հաղորդում է ռուսական լրատվական գործակալությունը:
Պուտինի հետ զրույցի ընթացքում Մակրոնն հայտարարել է, որ Ստամբուլում շատ օգտակար հանդիպումից հետո Սիրիայում իրավիճակը փոխվել է․ «Սա վերաբերում է նաև Ուկրաինայում տիրող իրավիճակին, հատկապես հաշվի առնելով վերջին մի քանի օրերի դեպքերը»,-ավելացրել նա:
Ֆրանսիայի նախագահը ցանկություն է հայտնել նաև Ռուսաստանի նախագահի հետ քննարկել Մինսկի հետ պայմանավորվածությունները, կիբերանվտանգության հարցերը և Եվրոպայում անվտանգության մակարդակը:
Ի պատասխան, Պուտինը ջերմորեն ողջունել է իր գործընկերոջը և խոսել է նրա հետ երկկողմ հարաբերությունների զարգացման մասին․ «Անցյալ տարի առևտրի ծավալն աճել է 16.5 տոկոսով և այս տարի աճն ունի նույն տեմպը»,-հավելել է Ռուսաստանի նախագահը: