Հոլիվուդյան դերասաններ Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը վերջնական համաձայնագիր են ստորագրել երեխաների խնամակալության պայմանների վերաբերյալ: Այս մասին հաղորդում է «Reuters»-ը՝ վկայակոչելով Ջոլիի փաստաբան Սամանտա Բլեի Դիդջին:
Նրա խոսքերով, պայմանավորվածությունը ձեռք է բերվել երկու շաբաթ առաջ, և այժմ երկու կողմերը ստորագրել են համապատասխան փաստաթղթերը: Փաստաբանը նշել է, որ համաձայնագիրը հիմնված է երեխայի խնամակալության հարցերով փորձագետի առաջարկությունների վրա և դատավարության անհրաժեշտություն այլևս չկա: