Հասարակություն Ֆեյսբուք 

Փոխարտգործնախարարը հրաժարվել է Մենուա Հարությունյանի հետ բանավեճից. «Մեղավորը» ձին է

Մի քանի օր առաջ համաձայնել էի Շանթի եթերում այսօր երեկոյան բանավիճել ՀՀԿ-ի 9-րդ համար Մենուա Հարությունյանի հետ, բայց երեկվա «ձիու պատմությունից» հետո զգացի, որ ուղղակի չեմ կարող իմ ներկայությամբ լրջացնել անլրջությունը, և ինձ համար անհարիր կլինի մասնակցել նման բանավեճի։

Կանխագուշակելով հնարավոր շահարկումները` ասեմ, որ պատրաստ եմ փոխարենը բանավիճել ՀՀԿ 10-յակից ցանկացածի հետ։

ՀՀ ԱԳ փոխնախարարի պաշտոնակատար Ռուբեն Ռուբինյան

Ավելի վաղ Մենուա Հարությունյանը լուսանկար ու տեսանյութ էր հրապարակել ֆեյսբուքյան իր էջում՝ ցույց տալով, թե ինչպես է ձիով շրջում Կապանում ու խոստանալով շարունակել Դավիթ Բեկի գործը:

Նույն շարքից