Հայաստանն ու Ռուսաստանն ավարտում են պայմանագրի ստորագրման համար տարվող նախապատրաստական աշխատանքները, որի արդյունքում ստորագրված պայմանագրով Հայաստանը ձեռք է բերելու ռուսական Су-30СМ կործանիչների: Այս մասին հայտնել է ՀՀ Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Տոնոյանի խոսքերով, Հայաստանն ու Ռուսաստանը ներպետական մակարդակով ավարտում են համաձայնագրի իրականացումը, որով Երևանը Մոսկվայից 100 միլիոն դոլար վարկ է ստանալու զինտեխնիկա գնելու համար: Խոսքը վերաբերում է զինտեխնիկայի կոնկրետ տեսակների:
Պաշտպանության նախարարի պաշտոնակատարը նաև հայտնել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը համատեղ միջոցառման համար նախապատրաստական աշխատանքներ են տանում, դրա ժամկետների մասին կհայտարարվի այն ժամանակ, երբ լուծվեն մի քանի հարցեր:
Թե կոնկրետ ինչ միջոցառման մասին է խոսքը, Տոնոյանը չի ասել: