Հայաստան Քաղաքական Ֆեյսբուք 

Նիկոլ Փաշինյանը «ճղճղան» քարոզարշավ է իրականացնում. Պաշտպանության նախկին փոխնախարար

«Ճղճղան» քարոզարշավը, որն իրականացնում են Փաշինյանն ու իր թիմը, թե՛ ժողովրդավարության, թե՛ քաղաքակրթական տեսանկյունից հարիր չէ մեր երկրին։

Վաղուց պետք է կարողանայինք քաղաքական ծրագրերով եւ գաղափարներով ներկայանալ ընտրողին, բայց այսօր առաջին հերթին իշխանությո՛ւնը պատրաստ չէ ծրագրային, գաղափարական պայքարի։ Ի դեմս վարչապետի պաշտոնակատարի՝ տեսնում ենք քաղաքական խոսքի ծայրահեղ դրսեւորումներ, սեւ քարոզչություն ՀՀԿ-ի հանդեպ վիրավորական ձեւակերպումներով։

Կա՛մ Փաշինյանն իրոք ուժ է տեսել Հանրապետականի մեջ, կա՛մ ունի տեղեկություններ հասարակական տրամադրությունների մասին եւ փորձում է ամեն կերպ կոտրել այդ տրամադրությունները, կա՛մ ուղղակի ասելիքի, ծրագրերի բացակայությունը, թույլ չի տալիս քաղաքակիրթ հրապարակային բանավեճի ձեւաչափով ներկայացնել ապագայի իր տեսլականը՝ առանց անհարկի լարվածություն ստեղծելու հասարակության մեջ։

Սա իդեալական հնարավորություն է իր համար՝ երկրի զարգացման ծրագրերից խոսելու, որովհետեւ մայիսին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո մարդիկ ցանկանում են ապագայի համար զարգացում տեսնել։ Այսօր, հասարակության մի հատված դեռևս հավատում է Փաշինյանին (անձամբ իրեն, քանի որ իր թիմը քաղաքական կշիռ չունի), բայց նա օր օրի մաշում է այդ վստահությունը պետության եւ հասարակության համար որեւէ արժեք չներկայացնող, իրավիճակն անիմաստ տեղը սրող իր հայտարարություններով։

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյան

Նույն շարքից