Ամերիկուհին դարձել է «Bangkok Airways» ավիաընկերության միակ ուղևորը, ով թռչել է Բանգկոգից դեպի Սամուի կղզի: Այս մասին հաղորդում է «Daily Mail»-ը:
Մայամիի բնակիչ Լացամի Մակադուն իր հանգիստն է անցկացրել Թաիլանդում, որտեղից էլ ուղևորվել է Բանգկոկ-Սամու ուղղությամբ և «Airbus A319» ինքնաթիռում եղել է միակը, որը նախատեսված է 156 ուղևորի համար:
Մակադուի կողմից համացանցում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է նա ժպտում և պարում դատարկ ինքնաթիռի միջանցքում․ «Սկզբում հետաքրքիր էր և նույնիսկ ծիծաղելի: Ինձ թույլատրեցին քայլել ինքնաթիռում և նույնիսկ պարել, բայց հետո ինքնաթիռը հայտնվեց ճնշման գոտում և ես վախեցա, որ այս թռիչքը կարող է ինձ համար վերջինը լինել: Բարեբախտաբար, օդաչուին հաջողվեց բարեհաջող վայրէջք կատարել կղզու վրա»,-ասել է ամերիկուհին: